Պաշտոնական

Գագիկ Բեգլարյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

2 րոպեի ընթերցում

Գագիկ Բեգլարյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Գագիկ Բեգլարյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահը հրամանագիրն ստորագրել է` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով:

Գագիկ Բեգլարյանը ծնվել է1964թ. հունվարի 1-ին, Երևանում:1978-1981թթ. սովորել է Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցում,1981-1985 թթ.`Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտոում, ստացել տնտեսագետի որակավորում:

1993թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր,2002-2008 թթ. եղել է երևանի Կենտրոն համայնքի թաղապետ, վերընտրվել է 2 անգամ (2005 թ. և 2008 թ.),2009 թ. մարտի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի քաղաքապետ,2009 թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի քաղաքապետ (պաշտոնավարել է մինչև 2010 թ. դեկտեմբերի 8-ը),2012 թ. հունիսի 16-ից` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար,ՀՀ Նախագահի 2013 թ. մայիսի 8-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում:

1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում:Զինապարտ է: Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Կենտրոն համայնքի մտավորականների «Նարեկ» ակումբի պատվավոր նախագահ։

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում