Ադելը բեմ կվերադառնա հոկտեմբերին Լոնդոնում կայանալիք համերգով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երգչուհի Ադելը, որը ձայնի հետ կապված խնդրի պատճառով 2011 թվականին ընդհատել էր իր կարիերան, բեմ կվերադառնա այս տարվա հոկտեմբերին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Էքսպրես» թերթին:

Հրատարակության տեղեկությունների համաձայն՝ 25-ամյա երգչուհին ծրագրում է վերջին երեք տարվա ընթացքում առաջին համերգը տալ իր հայրենիքում՝ Լոնդոնի Ալբերտ-հոլլում, որտեղ կներկայացնի իր նոր ալբոմը: Նաեւ չի բացառվում, որ Լոնդոնից հետո Grammy-ի եւ «Օսկարի» արժանացած երգչուհին կարող Է ելույթ ունենալ Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում:

Ադելի վերջին մեծ համերգը կայացել Է 2011 թվականի սեպտեմբերի 25-ին Գլազգոյում: Մոտավորապես մեկուկես ամիս անց երգչուհու ելույթները չեղյալ հայտարարվեցին հիվանդության կապակցությամբ: Դրանից հետո վիրահատել են երգչուհու ձայնալարերը:

Ալբոմ «21»-ը, որը թողարկվել Է 2011 թվականի հունվարին, միայն Մեծ Բրիտանիայում տարվա ընթացքում վաճառվել Է ավելի քան 4,2 մլն օրինակով եւ երկու տարի շարունակ գլխավորել Է աշխարհի ամենավաճառվող ալբոմների ցուցակը: 2012 թվականի մայիսին երգչուհին արժանացել Է Billboard Music Awards հեղինակավոր մրցանակին՝ 12 պարգեւ նվաճելով 20 անվանակարգերում:

2013 թվականին Ադելը Grammy-ի ինը մրցանակիների եւ մեկ «Օսկարի» Է արժանացել բրիտանացի գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող «007. «Սքայֆոլի»-ի կոորդինատները» վերջին ֆիլմի սաունդտրեկի "Skyfall" երգի կատարման համար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը

Նոր Սահմանադրության տեքստը դեռևս վերջնական տեսքի չի բերվել. Սրբուհի Գալյան

ԿԸՀ նախագահի ճեպազրույցը

Մենք պետք է սահմանադրական հիմքեր ունենանք ենթադրյալ հանցանքներ թույլ տված քաղաքական ուժերին ընտրական պրոցեսին մասնակցելուց զրկելու համար. Գալյան

ՔԿՀ-ներում քվեարկության արդյունքներն արտացոլում են երկրում առկա ժողովրդավարությունը․ Գալյան

Գթաշենի ավերակների գեղատեսիլ խաչքարերը

Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին

Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար

Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը

Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա