Հասարակական

Սահմանամերձ Կոթիի դպրոցի ուսուցիչը տուն է նվեր ստացել եւ ծննդյան օրը նրան շնորհավորել է անձամբ երկրի նախագահը

3 րոպեի ընթերցում

Սահմանամերձ Կոթիի դպրոցի ուսուցիչը տուն է նվեր ստացել եւ ծննդյան օրը նրան շնորհավորել է անձամբ երկրի նախագահը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու ամսվա ընթացքում Տավուշի մարզի Կոթի գյուղի դպրոցի մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ Գևորգ Գրիգորյանի կյանքում շատ բան է փոխվել: Գևորգ Գրիգորյանն արդեն ունի իր սեփական տունը։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Ճամբարակի տարածաշրջանի Թթու ջուր գյուղից ուսուցչի առաքելությամբ սահմանամերձ Կոթի տեղափոխված Գևորգ Գրիգորյանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից այս տարվա փետրվարին արժանացավ Հայկյան հատուկ մրցանակի՝ սահմանամերձ գյուղում սերունդներին կրթելու հայրենանվեր աշխատանքի համար: Մրցանակը Տավուշի մարզի երիտասարդ ուսուցիչն ստացավ անձամբ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանից։

«Նախագահը հետաքրքրվեց, թե ինչ խնդիր ունեմ, և երբ իմացավ, որ տուն չունեմ ու ժամանակավորապես բնակվում եմ Կոթիի գյուղացիներից մեկի տանը, ասաց, որ կլուծվի այդ հարցը»,- «Արմենպրես»-ին պատմեց Գրիգորյանը:

Տան բանալիները երիտասարդ ուսուցչին հանձնվել են ապրիլի 17-ին՝ նրա ծննդյան տարեդարձի օրը։ Սակայն դա Գրիգորյանի ծննդյան միակ անակնկալը չէր: «Ինձ համար մեծ պատիվ էր, որ ծննդյանս օրն ինձ զանգահարեց ու շնորհավորեց հանրապետության նախագահը։ Այս ամենը հեքիաթի նման մի բան է։ Ես չգիտեմ՝ ինչպես իմ երախտագիտությունը հայտնեմ պարոն Սերժ Սարգսյանին, բոլոր բարի մարդկանց, ովքեր վերջին օրերին այդքան բան արեցին Կոթիի դպրոցի և ինձ համար»,- նշեց երիտասարդ ուսուցիչը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված Հայկյան մրցանակաբաշխության ժամանակ Գևորգ Գրիգորյանը ծանոթացել էր նաև «Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանի հետ: Այդ ծանոթության արդյունքում սահմանամերձ Կոթի գյուղի դպրոցը մարտի 30-ին ստացել էր հայկական ծրագրերով համալրված 20 «Արմթաբ» պլանշետ։ «Ինստիգեյթ» ընկերությունն իր հերթին դպրոցին նվիրաբերեց 5 համակարգիչ։ «Արմթաբ Թեքնոլոջիսը» և «Ինստիգեյթը» դպրոցը համալրեցին նաև ֆիզիկայի ժամանակակից լաբորատորիայով։ Առաջիկայում կրթօջախին կտրամադրվեն նաև աշակերտների շրջանում ռոբոտաշինությունը զարգացնելու համար նախատեսված սարքավորումներ, կբացվի ռոբոտաշինության խմբակ:

23-ամյա ուսուցիչի խոսքով` այս ամենը պարտավորեցնող է։ Ինքն ու իր աշակերտներն ավելի մեծ եռանդով են շարունակելու աշխատել՝ այդպիսով երախտապարտ լինելով իրենց ձեռք մեկնած մարդկանց։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում