Տնտեսություն

ՀԿԵ-ն մասնակցում է Caucasus Tourism Fair միջազգային տուրիստական ցուցահանդեսին

2 րոպեի ընթերցում

ՀԿԵ-ն մասնակցում է Caucasus Tourism Fair միջազգային տուրիստական ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մասնակցում է ապրիլի 11-ին Թբիլիսիում բացված Caucasus Tourism Fair-2014 միջազգային տուրիստական ցուցահանդեսին: Ընկերության տաղավար այսօր այցելել է Վրաստանի փոխվարչապետ, տնտեսության ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, ում ներկայացրել են ՀԿԵ-ի գործունեության ու մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀԿԵ մամուլի ծառայությունից, հատուկ ուշադրություն էր դարձվել Հայաստանն ու Վրաստանը կապող միջազգային երկաթուղային չվերթներին, մասնավորապես, Երևան-Բաթումի-Երևան չվերթում աշխատող «Արմենիա» միջազգային ֆիրմային գնացքին:

ՀԿԵ-ի ներկայացուցիները Վրաստանի փոխվարչապետին են ներկայացրել ուղևորներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ տարվող քաղաքականությունը, երկաթուղային տուրիզմի զարգացման հեռանկարները, տեղեկացրել, որ արդեն գործում է միջազգային գնացքների տոմսերի ինտերնետային վաճառք: Միջազգային ցուցահանդեսին «ՀԿԵ» ՓԲԸ-ն մասնակցում է Universal Travel տուրիստական գործակալության հետ. կազմակերպությունները համատեղ մշակվել են հատուկ երկաթուղային տուր:

Expo Georgia Exhibition Center-ում անցկացվող ցուցահանդեսը կավարտվի ապրիլի 13-ին: Ցուցահանդեսը կազմակերպել է Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնը՝ Վրաստանի տնտեսության նախարարության և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն 100 տոկոս դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում