Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրման համար կպահանջվի 3-4 տարի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային զարգացումը ցույց է տալիս, որ դասական պատժողական քաղաքականությունն արդյունավետ չէ և այդ առումով անհրաժեշտ է առավել ճկուն քաղաքականություն մշակել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանն ուղղված ջանքերին: «Երբ մարդուն տանում են բանտ, օրինակ՝ 10 տարով, կամ տուգանում են 200 հազար դրամով, որոշ դեպքերում արդյունավետ չի լինում, ուստի այստեղ անհրաժեշտություն է առաջանում ավելի ճկուն պատժողական քաղաքականություն ունենալ, քանզի այդ 10 տարվա և 200 հազար դրամ տուգանքի միջև հսկայական տարածություն կա, որտեղ կարելի է այլ՝ ավելի արդյունավետ պատժատեսակներ կիրառել: Օրինակ, դա կարող է լինել տնային կալանքը կամ հասարակական աշխատանքը, որի արդյունքում կթուլանա բանտերի ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև նյութական առումով ավելի արդյունավետ կլինի նման պատժատեսակների կիրառումը»,- ասաց Օրբելյանը:

Օրբելյանի խոսքով՝ Հայաստանը պետք է ամեն ինչ անի պրոբացիոն ծառայության ներդրման համար՝ վերը նշված խնդիրներին արդյունավետ լուծում տալու համար: «Պատմության ընթացքում պատժողական քաղաքականությունն անընդհատ զարգացել է, և հիմա հասել ենք ինչ-որ մի փուլի, որտեղ անհրաժեշտ է ևս մեկ անգամ վերափոխել։ Սա հնարավորություն կտա և՛ ֆինանսապես, և՛ պատժի քաղաքականության տեսակետից, և՛ որպես հավելյալ արդյունք գերծանրաբեռբվածության տեսակետից, ունենալ առավել արդյունավետ համակարգ»,-ասաց Օրբելյանը։

Կառավարությունն արդեն շրջանառության մեջ է դրել օրենսդրական բավականին լայն փաթեթ, որի քննարկումն ու ընդունումը բավականին ծավալուն աշխատանք է պահանջում: Փոխնախարարի խոսքով՝ պրոբացիոն ծառայությունը Հայաստանում վերջնականապես ներդնելու համար նախնական կանխատեսումներով 3-4 տարի կպահանջվի, քանզի պետք է քննարկել բոլոր հավանական խնդիրները, տալ դրանց լուծման ուղիները, համագործակցել միջազգային փորձագետների հետ:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին