Հայաստանում հաստատված քեսաբահայ երկու ընտանիքներին հավանական է այսօր ևս մի քանիսը միանան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբյան դեպքերի պատճառով Հայաստանում է հաստատվել երկու քեսաբահայ ընտանիք: Նրանց խնդիրները գտնվում են «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության ուշադրության կենտրոնում: Հավանական է, որ այսօր Հայաստան ժամանի ևս մի քանի քեսաբահայ ընտանիք: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: «ՀՀ սփյուռքի նախարարությունը շարունակում է աշխատանքը սիրիահայերի հետ` հաշվի առնելով նրանց կարծիքն ու կարիքները: Այս օրերին մենք պատրաստ ենք աշխատել նաև Քեսաբից Հայաստան ժամանող մեր հայրենակիցների հետ: Այսօր Բեյրութ-Երևան չվերթով հնարավոր է Հայաստան ժամանի մի քանի քասաբահայ ընտանիք: Մենք գնալու ենք օդանավակայան և առաջարկելու ենք մեր օգնությունը»,-տեղեկացրեց Ֆիրդուս Զաքարյանը;

Ինչ վերբերում է արդեն Հայաստանում հաստատված երկու քեսաբայ ընտանիքներին, ապա «Սիրիահայերի հիմախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Նաիրա Եդիգարյանի խոսքով` իրենք արդեն հանդիպել են այդ ընտանիքներին և փորձել լուծել բնակարանային հարցերը: Ընտանիքներից մեկը` ամուսիններ են, որոնց երկու որդիներն ավելի վաղ էին Հայաստան ժամանել ու բնակվում են մեկ-սենյականոց բնակարանում, մյուս ընտանիքն ունի փոքր երեխաներ: «Ընտանիքներից մեկը ամուսիններ են, ամուսինը այգեպան է, կինը` տնային տնտեսուհի: Սիրիահայ բիզնեսմեններից մեկը մեզ խնդրել էր իրենց մոտ ուղղորդել հենց այդպիսի զույգի: Նրանք անվճար կապրեն իրենց համար նախատեսված տանը, որը հատուկ վերանորոգված է, ու աշխատանքի դիմաց վարձատրություն կստանան: Մենք ծանոթացրել ենք նրանց, նախնական համակրանքը կա երկու կողմերի միջև»,-ասաց Նաիրա Եդիգարյանը:

Նաիրա Եդիգարյանի դիտարկմամբ` ընտանիքներն այս պահին ունեն տարբեր բնույթի խնդիրներ` ֆինանսական, լեզվական խոչընդոտները, երեխաների կրթության հետ կապված խնդիրներ, որոնք պետք է ժամանակի հետ լուծել:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին: Քեսաբահայ ընտանիքները ցանկանում են վերադառնալ իրենց բնակավայր ու շենացնել այն: Սփյուռքի մի շարք կառույցներ դիվանագիտական շրջանակների միջոցով բարձրացնում են Քեսաբի հարցն ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում քեսաբյան իրադարձություններին, պահանջում ստիպել Թուրքիային դադարեցնել զինյալներին աջակցությունը: Նրանք կոչ են անում ապահովել քեսաբահայության անվտագությունն ու նրանց հետ դարձի հնարավորությունը:

Հայերեն English Русский

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը

Հոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը

Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի գործընկերների հետ

Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են