Պրոբացիոն ծառայության գործարկումն էականորեն կփոխի պատժողական քաղաքականությունը Հայաստանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը դատական և օրենսդրական բարեփոխումների ծրագրով ամրագրել է իր պատրաստակամությունը՝ գործարկել պրոբացիոն ծառայությունը: Այս մասին ազատազրկման հետ չկապված պատիժների և պրոբացիայի վերաբերյալ համաժողովի ընթացքում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը: «Այս շրջանակներում Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ գործարկվել է այս ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում վեր հանել պրոբացիոն ծառայության ներդրման հնարավորությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Օրբելյանը:

Օրբելյանն ընդգծեց, որ պրոբացիոն ծառայության ներդրումը նպատակ ունի ապահովել պատիժների կիրառման արդյունավետությունը: «Եթե նախկինում մենք համարում էինք, որ մարդուն ազատությունից զրկելը դա լավագույն պատիժն է, ապա հիմա այդ մտքին չենք և ցանկանում ենք պատժի կիրառման նոր մեխանիզմներ մշակել, ինչին էլ միտված է այս ծրագիրը»,- ասաց Օրբելյանը՝ ընդգծելով, որ պրոբացիոն ծառայության ներդրման համար Հայաստանը համարգործակցում է Եվրոպայի խորհրդի և ԱՄՆ-ի հետ՝ այդ հարցում նրանց փորձը հասկանալու է հետագայում Հայաստանում կիրառելու համար:

Օրբելյանն ընդգծեց, որ այս հարցում համագործակցությունը Եվրոխպայի խորհրդի և ԱՄՆ-ի հետ ինտենսիվորեն կշարունակվեն: «Պրոբացիոն ծառայության գործարկումը հնարավորություն կտա էականորեն փոխել պատժողական քաղաքականությունը Հայաստանում, ինչպես նաև դրանց նկատմամբ մարդու վերաբերմունքը, ուստի մենք հետևողական ենք լինելու այս ծրագիրն ամբողջությամբ կյանքի կոչելու և պրոբացիոն ծառայության ներդրման համար»,- ասաց Օրբելյանը:

ՀՀ արդարադատության փոխնախարարը շնորհակալություն հայտնեց համաժողովի մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ քննարկում:Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը կազմակերպել է մեկօրյա համաժողով՝ ազատազրկման հետ չկապված պատիժների և պրոբացիայի վերաբերյալ: Համաժողովն անցկացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազումը եվրոպական ստանդրատների համաձայն» ծրագրի շրջանակներում:

Հայերեն English

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին