Սպորտ

Սերգեյ Մովսիսյանը կմասնակցի շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնությանը

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանը կմասնակցի շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը կմասնակցի Ռուսաստանի ակումբային առաջնությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը «Սանկտ Պետերբուրգ» թիմի կազմում մասնակցում է Լոոյում ապրիլի 7-13-ը անցկացվող Ռուսաստանի ակումբային առաջնությանը:

Մովսիսյանը դարձել էր նաև Գերմանիայի ակումբային առաջնության չեմպիոն: Նրա հետ նույն թիմում ընդգրկված էր նաև Հայաստանի ազգային թիմի առաջատար Լևոն Արոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում