Մխիթարյանը լավագույնն է Բունդեսլիգայում. գործակալ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի կարծիքով` հայ կիսապաշտպանն այդ պահի դրությամբ լավագույնն է Բունդեսլիգայում:
«Մենք 6-7 առաջարկներ ունեինք: Բայց Մխիթարյանը շատ էր ցանկանում աշխատել Կլոպի հետ: Եվ հարկ համարեց ընտրելու լավագույն միջինը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ռայոլայի խոսքերը մեջբերում է Terrikon.com կայքը:
Այն հարցին, թե որն է լավագույն միջինը, Մինո Ռայոլան պատասխանել է. «Կան նաև այլ ակումբներ` «Բարսելոնա»-ն, «Ռեալ»-ը և «Մանչեստեր Յունայթեդ»-ը: Մխիթարյանն այն ֆուտբոլիստներից է, ովքեր վստահ գիտեն, թե ինչ են ուզում կյանքից: Նա դեռ ամբողջովին չի կայացել որպես ֆուտբոլիստ և շարունակում է աճել: Իմ կարծիքով` «Բորուսիա»-ն հրաշալի ընտրություն է, քանի որ այս պահի դրությամբ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստն է Բունդեսլիգայում»:
Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվեց Դոնեցկի «Շախտյոր»-ից: Մխիթարյանը տրանսֆերն ամենաթանկ է դորտմունդցիների պատմության մեջ` 27 միլիոն եվրո: