Ավստրալիայի հայերը առցանց ստորագրահավաքով կառավարությունից պահանջել են արձագանքել Քեսաբի իրադարձություններին

2 րոպեի ընթերցում

ՍԻԴՆԵՅ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը առցնանց ստորագրահավաք է նախաձեռնել, որով Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփից պահանջում էարձագանքել Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններին: «Թուրքիայի գործողությունները ցույց տվեցին, որ այն ցանկանում է իրականացնել իր նախորդների` Օսմանյան կայսրության, ցեղասպան քաղաքականությունը, որը 1915-1923 թթ. իրակացնացրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը իր հայ, ասորի և հույն բնակչության դեմ: Մենք` ներքոստորագրյալներս, կոչ ենք անում Ավստրալիայի կառավարությանը անմիջապես հանդես գալ Թուրքիայի գործողությունները դատապարտող հայտարարությամբ, նաև կոչ ենք անում Միջազգային զարգացման ավստրալական գործակալությանը (AusAID) ուղղակի օգնություն ապահովել Քեսաբում և շրջակա տարածքներում տիրող ընթացիկ ճգնաժամից տուժածներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասվում է նախարարին ուղղված նամակում:

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը մեկ շաբաթ առաջ նամակ էր հղել նախարարին` Քեսաբի վրա հարձակումները, դրանցում Թուրքիայի մասնակցությունը քննադատած իր միջազգային գործընկերներին միանալու խնդրանքով: Հայդատականները միաժամանակ խնդրել էին օգնություն տրամադրել տեղահանված քեսաբցիներին:

Չնայած ավստրալիայի հայ համայնքի և հանձնախմբի ցուցաբերած հետևողականությանը` նրանց խնդրանքը մնացել է անպատասխան:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում