Շոու բիզնես

Կառլա Բրունի-Սարկոզին համերգ կտա Մոսկվայում

1 րոպեի ընթերցում

Կառլա Բրունի-Սարկոզին համերգ կտա Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունի-Սարկոզին իր համերգային հյուրախաղերի շրջանակներում կայցելի Մոսկվա եւ հունիսի 2-ին մենահամերգ կտա ռուս հանդիսատեսի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, տոմսերի վաճառքը կսկսվի հաջորդ շաբաթ, եւ դրանք կարժենան 1200-7000 ռուբլի:

Առայժմ հայտնի չէ, երգչուհուն համերգային շրջագայության ժամանակ ամուսինը` Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին կուղեկցի, թե ոչ:

Քառասունյոթամյա Կառլա Բրունին մինչ Ֆրանսիայի առաջին տիկին դառնալը զբաղվել է երաժշտությամբ եւ մոդելային կարիերայով: Բրունին հայտնի է դարձել հատկապես տղամարդկանց համար նախատեսված ամսագրերի համար լուսանկարվելով: Շատերը պնդում են, որ Բրունիի համերգներին հաճախում են ոչ թե նրա երգերը ունկնդրելու, այլ ամսագրային գեղեցկուհուն իրական կյանքում տեսնելու համար:

Բրունին2008թ. փետրվարին դարձավ Ֆրանսիայի առաջին տիկինը, իսկ 2011թ. ծնվեց նրա եւ Նիկոլյա Սարկոզիի առաջնեկը` Ջուլիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում