Հրայր Թովմասյանը պարզաբանել է, թե ինչպես կարող է Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմը շարունակել գործել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պարզաբանել է, թե, օրենսդրության համաձայն, ինչպես կարող են հակասահմանադրական ճանաչված նորմերը շարունակել գործել որոշ ժամանակ ևս: Հակասահմանադրական ճանաչված նորմերի գործելու ժամկետի երկարաձգումը նպատակ ունի խուսափել այն չեղյալ հայտարարելու հնարավոր ծանր հետևանքներից, ինչը իրավունքի տեսության մեջ կոչվում է «հակասահմանադրականության հանդուրժում»:

Ապրիլի 3-ին հրավիրած ասուլիսում նախարար Հրայր Թովմասյանը հիշեցրեց, որ հակասահմանադրական ճանաչված դրույթների ուժը կորցնելու մի քանի ռեժիմ է գործում Հայաստանում: Առաջին դեպքում հակասահմանադրական նորմերը ուժը կորցնում են ՍԴ որոշումից հետո, մեկ այլ դեպքում` նման օրենքի ընդունման պահին:

Նախարարը մեջբերեց հակասահմանադրական ճանաչված օրենքի ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ սահմանելու օրենսդրական ձևակերպումը, համաձայն որի, եթե վիճարկվող նորմատիվ իրավական ակտի հակասահմանադրական ճանաչելը հանրության և պետության համար կառաջացնի ծանր հետևանքներ և կխաթարվի իրավական անվտանգությունը, ապա ՍԴ-ն կարող է տվյալ ակտը ճանաչել Սահմանադրությանը հակասող և իր որոշման մեջ հետաձգել այդ ակտի իրավաբանական ուժը կորցնելը:

«Այդ դեպքում մինչև ակտի իրավաբանական ուժը կորցնելը ակտը համարվում է սահմանադրությանը համապատասխանող»,- «Արմենպրես»-ի հաղորմամբ, մեջբերեց Թովմասյանը՝ պարզաբանելով, որ սահմանադրական իրավունքի տեսության մեջ գոյություն ունի «հակասահմանադրականության հանդուրժում» եզրույթը՝ ավելի մեծ վտանգից խուսափելու համար: Թովմասյանը հստակեցրեց, որ ՍԴ կողմից հակասահմանադրական ճանաչված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դրույթները պահպանում են իրենց իրավաբանական ուժը մինչև սեպտեմբերի 30-ը:

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ապրիլի 2-ին հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը:Որոշման համաձայն`Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին օրենքի մի շարք դրույթներ: «Հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, մասնավորապես՝ սույն որոշման եզրափակիչ մասի 1-5 կետերով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթները համակարգային առումով փոխկապակցված են Հայաստանի Հանրապետության շուրջ 50 օրենքներով եւ ութ տասնյակից ավելի այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավակարգավորումների հետ, որոնց շատ դրույթներ սույն որոշման հիման վրա օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, ինչպես նաեւ նկատի ունենալով օրենքի պահանջը՝ համակարգային առումով իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին»,- նշված է որոշման 7-րդ կետում:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին