ՍԴ անդամը հաստատել է, որ մինչև սեպտեմբերի 30-ը կուտակային վճարումները պետք է պարտադիր կատարվեն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը նույնպես հաստատեց ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքը գործելու է, և քաղաքացիները պարտավոր են շարունակել վճարել պարտադիր կենսաթոշակային վճարները: «Մենք Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ենք ճանաչել ութ դրույթ, որոնց համար մեզ դիմել են: Քիչ դատարաններից ենք, որը լիազորված է փոփոխել որոշման ուժի մեջ մտնելու պահը: Սահմանադրական դատարանը չի ասել, որ ընդհանրապես պարտադիր կուտակային համակարգը հակասահմանադրական է: Մենք ասել ենք, որ այս մոդելում, որը երկրի օրենքով պարտադրվում է, կան հակասահմանադրական դրույթներ»,-ասել է ՍԴ անդամը ապրիլի 2-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում:

«Արմենպրես»-ն ավելի վաղ հրապարակել էր զրույցը ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հետ, ով եւս նշել էր, որ մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը գործելու է. ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավական նորմերը գործելու են: Հիմնական գործընթացը, որը պետք է այժմ ակնկալել, այն է, որ ՀՀ կառավարությունը կնախապատրաստի օրենքում փոփոխությունների նախագիծ:

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ապրիլի 2-ին հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը:Որոշման համաձայն`Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին օրենքի մի շարք դրույթներ: « Հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, մասնավորապես՝ սույն որոշման եզրափակիչ մասի 1-5 կետերով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթները համակարգային առումով փոխկապակցված են Հայաստանի Հանրապետության շուրջ 50 օրենքներով եւ ութ տասնյակից ավելի այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավակարգավորումների հետ, որոնց շատ դրույթներ սույն որոշման հիման վրա օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, ինչպես նաեւ նկատի ունենալով օրենքի պահանջը՝ համակարգային առումով իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին»,-նշված է որոշման 7-րդ կետում:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին