Կանադահայերը Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց բողոքի ցույց կանցկացնեն` ի զորակցություն քեսաբահայության

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Հայ դատի հանձնախումբը Տորոնտո քաղաքում կանցկացնի բողոքի ակցիա` ընդդեմ Թուրիքայի: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով keghart.com-ը: Ցույցը կկայանա ապրիլի 3-ին, ժամը 12:00-ին, Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց` ի զորակցություն Քեսաբի բռնագրվման և քեսաբահայության տեղահանության զոհերի: Տորոնտոյի Հայ կենտրոնի դիմացից ավտոբուսները կշարժվեն ժամը 11:00-ին, իսկ Մոնրեալից` ՄԱԿ-ի գրասենյակի դիմացից` ժամը 10:30-ին:

Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ջիմ Կարիգիանիսը միջնորդագիր-նամակ է ուղարկել վարչապետ Սթիվեն Հարփերնին` կոչ անելով օգնել Քեսաբի հայ համայքին:

Նամակում գրված է. «Թանկագին պարոն վարչապետ, ես գրում եմ Ձեզ` խնդրելով անհապաղ գործողություններ ձեռնարկել` կապված Քեսաբում հայ համայնքի ներկայիս վիճակի հետ: Հայերով բնակեցված Քեսաբ շրջանը հարձակման է ենթարկվել Թուրքիայից` «Ալ Քաիդայի» հետ առնչություն ունեցող զինյալների կողմից: Քեսաբը Կիլիկյան Հայաստանի մի մասն է: Շրջանը հայերով է բնակեցված հազարավոր տարիներ: Շրջանը տարբեր երկրների միջև վեճերի պատճառ է եղել, իսկ բնակիչները հետապնդվել են տարբեր վարչակարգերի կողմից: Այս շրջանի բնակիչներն այստեղ էին ապրում մինչև այս շաբաթ իրականացված տեղահանումը: Հայ քրիստոնյաները ստիպված էին ամբողջությամբ փախչել գյուղից: «Ալ Քաիդա»-ն վերահսկողություն է սահմանել Քեսաբում և քրիստոնեական ու ալավիների գյուղերի նկատմամբ: Նրանք սպառնում են սպանել քրիստոնյաներին և ալավիներին: Կանադան պետք է իր լիազորությունների սահմաններում հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկի և գործի` կանխելու մարդասիրական աղետը: Կանադան պետք է պահանջի, որ բոլոր կողմերը հարգեն շրջանի բնակիչներին և թույլ տան նրանց վերադառնալ իրենց տները:

Տեղեկություններ կան, որ հանցագործները շրջան են մտել Թուրքիայի սահմանից: Կանադան պետք է Թուրքիայից պահանջի, որ վերջինս հսկի իր սահմանը և կանխի ցանկացած ներխուժում: «Ալ Քաիդա»-ին անվտանգ ապաստանից զրկելը և հակամարտությունից կրոնական ծայրահեղական տարրերին ու էթնիկ ատելությունը հեռացնելը թույլ կտա շրջանի մարդկանց ընտրել իրենց ճակատագիրը` առանց վախենալու, որ կառավարության փոփոխությունը հանգեցնելու է քրիստոնյա և ալավիական բնակչության ցեղասպանության:

Կանադան պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրի և աջակցի Քեսաբի տեղահանված բնակչությունը, որն այժմ դժվար պայմաններում է ապրում: Կանադան պետք է գործի հիմա` կանխելու տարածաշրջանում հետագա բարդությունները»:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում