ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փոփ երաժշտության արքա» Մայքլ Ջեքսոնի նոր ալբոմը, որում ընդգրկված են հանրությանն անհայտ ութ երգեր, լույս կտեսնի մայիսի 13-ին: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Հինգ տարի առաջ կյանքից հեռացած երգչի մշակութային ժառանգության ուղղությամբ աշխատանքներն իրականացրել են ԱՄՆ-ի առաջատար պրոդյուսերներն ու մենեջերները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ աշխատանքների արդյունքը կդառնա XSCAPE ալբոմը:
2010 թվականին Sony ընկերությունը Ջեքսոնի ֆանատներին առաջարկել էր ուսանողական Michael ալբոմը, որը Ջեքսոնի կյանքից հեռանալուց հետո նրա առաջին ալբոմն է:
Համաշխարհային երաժշտության պատմության մեջ ամենահաջողակ երգիչներից մեկը համարվող Մայքլ Ջեքսոնը կյանքից հեռացել է 2009 թվականի հունիսի 25-ին` 51 տարեկան հասակում: Նրա Thriller ալբոմն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների թվում` որպես բոլոր ժամանակների ամենավաճառված ալբոմ: