Երեք քեսաբահայեր արդեն տեղափոխվել են Լաթաքիա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձերբակալված և բռնի ուժով թուրքական բանտ տեղափոխված 22 քեսաբահայերից երեքն արդեն տեղափոխվել են Լաթաքիա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՍԴՀԿ Հայաստանի կառույցի փոխատենապետ, սիրիահայ Վազգեն Մեսրոպյանը, ով մարտի 31-ին հրավիրված ասուլիսում հայտնել էր, որ երեք քեսաբահայերին տեղափոխելու են Լաթաքիա կեսօրից հետո:

Նրա տեղեկություններով` այդ երեք անձանցից մեկը, ով 94 տարեկան է ևհանրածանոթ է քեսաբահայերին, ուսուցիչ էր, այժմ եկեղեցու պահակություն էր անում, և նրան Ստալին պապիկ էին ասում: Մյուս երկուսը` տեր և տիկին Հակոբ Ղազարյաններերն են: Թուրքական բանտ տեղափոխվածների մեծ մասը 80-ն անց տարեցներ են:

Մեսրոպյանի խոսքով` բանտ տեղափոխված մյուս քեսաբահայերի ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ, սակայն բացառված չէ, որ առաջիկայում ինքը որոշակի տեղեկություններ ունենա նաև նրանցից: ՍԴՀԿ Հայաստանի կառույցի փոխատենապետը իր տեղեկություններն ստանում է սիրիահայերից, սակայն նրանց անվտագությունից ելնելով` չի ցանկանում բացահայտել իր աղբյուների անունները:

Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը, սակայն, «Արմենպրես»-ի հետ զրույցում չի հաստատել տարածված լուրերը, որ 22 քեսաբահայեր են առևանգվել, ովքեր թուրքական բանտերում են կամ սպանվել են:

Թուրքիայի աջակցությամբ սիրիական զինյալների կողմից Քեսաբի գրավումը դատապարտել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ԱՄՆ պետքարտուղարությունը, աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը: Հայտնի մարդիկ իրենց կոչն են ուղղել միջազգային հանրությանը` ուշադրություն դարձնել սարսափելի դեպքերին: Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան), ով «Թվիթեր» միկրոբլոգում ունի ավելի քան 2 միլիոն հետեւորդ, անդրադարձել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղում տեղի ունեցող իրադարձություններին` խնդրելով պարզել, թե իրականում ինչ է կատարվում այնտեղ: Հայկական ծագումով ամերիկացի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը թվիթերյան միկրոբլոգում հետեւյալ գրառումն է կատարել. «Եթե դուք չգիտեք, թե ինչ է կատարվում Քեսաբում, խնդրում եմ փնտրեք Google–ում. սա ողբերգություն է: Ես հայ եմ, մանուկ հասակում ես շատ եմ լսել նմանատիպ ցավալի պատմություններ»: Այնուհետև Քարդաշյանը հավելել է. «Թույլ մի տվեք, որ պատմությունը կրկնվի»: Մեկ այլ գրառման մեջ Քարդաշյանը նշել է. «Ես աղոթում եմ բոլորի համար»:

#SaveKessab հեշթեգը վերջին օրերին լայնորեն տարածվել է սոցցանցերում` միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այդ ողբերգական իրադարձությունների վրա:

Սիրիական զորքերն արդեն սկսել են գրոհայիններից Քեսաբի ազատագրման գործողությունները: Քաղաքի մերձակայքում են տեղակայվել բանակային ստորաբաժանումներ: Ինչպես հաղորդում են սիրիական լրատվական գործակալությունները, նախաձեռնությունն արդեն ամբողջովին անցել է կառավարական ուժերի ձեռքը:

Հայերեն English Русский

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները