ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի առողջական վիճակը մարտի 29-ի դրությամբ զգալիորեն լավացել է: Շնորհիվ ամերիկացի գիտնականների կողմից մշակված «նանովակցինա» կոչվող նորագույն մեթոդի, երգչուհու առողջական վիճակն կարճ ժամանակահատվածում բարելավվում է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով searchnews կայքը, չնայած դրական փոփոխություններին` քիմիոթերապիայի կիրառումը և հորմոնալ դեղորքայքի օգտագործումը նրա առողջությանը էական վնաս են հասցրել: Ներկա պահին երգչուհին բնակվում է Լոս Անջելեսում իր ընտանիքի հետ: Բժիշկների կանխատեսմամբ` ավելի վաղ, քան կես տարուց, նա կարող է լիովին ապաքինված վեռադառնալ Ռուսաստան, հանդիպել ընկերների հետ, ովքեր նրան ԱՄՆ-ում տեսնել չեն կարող:
Երգչուհու քաղաքացիական ամուսինը` հաղորդավար Դմիտրի Շեպելևը հունվարին խոստովանել էր, որ Ֆրիսկեն ծանր հիվանդությամբ է տառապում: Ավելի ուշ պարզվել է, որ Ֆրիսկեն տառապում է գլխուղեղի չորրորդ աստիճանի քաղցկեղով: Հայտարարությունից ամիջապես հետո Ռուսաստանի Առաջին ալիքը սկսեց երգչուհու բուժման համար գումարների հավաքագրման աշխատանքը: Հավաքվել էր շուրջ 66 միլիոն ռուբլի, սակայն երգչուհին այս գումարները հնարավորություն կունենա ստանալ միայն ապրիլին:
Չնայած առողջական ծանր վիճակին` երգչուհին շնոհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր օգնում են իրեն պայքարել հիվանդության դեմ: