ՌԴ դեսպանությունը պատասխանել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը տարածել է հաղորդագրություն` Հայաստանում Ուկրաինայի դեսպանության աշխատակցի «Արմինֆո» լրատվական գործակալությանը տված հայտարարության վերաբերյալ:

«Մամուլում հայտնվել է հաղորդագրություն, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության քարտուղար Իգոր Ռոմանը հայտնել է այն մասին, որ «Հայաստանում Ռուսաստանի և Ղազախստանի դեսպանության աշխատակիցներից բացի բոլոր մյուս դեսպանությունների ներկայացուցիչները, ովքեր հավատարմագրված են Հայաստանի Հանրապետությունում, եղել են Ուկրաինայի դեսպանությունում ու արտահայտել իրենց ցավակցությունը Սգո մատյանում»: Այդ կապակցությամբ կցանկանայինք ուշադրություն հրավիրել հետևյալին: Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչներն իսկապես չեն գնացել Ուկրաինայի դեսպանություն` ցավակցությունների մատյանում գրառում կատարելու, քանի որ այդ մասին ոչ մի տեղեկություն և համապատասպան հրավեր չեն ստացել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասված է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հայտարարության մեջ, որտեղ Ուկրաինայի դեսպանության աշխատակիցներին խորհուրդ է տրվում չստանձնել «բուլվարային մամուլի լրագրողների» դերը և ստահոդ տեղեկություն չտարածել:

«Բացի այդ`Հայաստանում աշխատող արտասահմանյան դիվանագետների գործը չի խորհուրդ տալ այն երկրի իշխանությանը, որտեղ իրենք իրականացնում են իրենց առաքելությունը: Եվ վերջապես`ռուսները խորապես ցավում են 2014 թվականի փետրվարին Ուկրաինայում հակասահմանդրական հեղաշրջման բոլոր անմեղ զոհերի համար»,- ասված է հայտարարության մեջ:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին