ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտոնյան այցելել է ՀՀ ոստիկանություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության շտաբի պետ, գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը մարտի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության ծրագրի ղեկավար Էդվարդ Օ'Բրայենին: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության ծրագրի և ՀՀ ոստիկանության միջև իրականացվող համատեղ աշխատանքներին, գրասենյակի կողմից ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներին ցուցաբերած օժանդակության, ինչպես և առաջիկայում իրականացվելիք ծրագրերին առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին ընթերցվել է ՀՀ ոստիկանության պետի հրամանը` ՀՀ-ում երկարամյա աշխատանքային գործունեության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից ՀՀ ոստիկանությանը ցուցաբերած աջակցության, ինչպես և համատեղ ծրագրերի իրականացման գործում անձնական ավանդ ներդնելու համար Էդվարդ Օ'Բրայենին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվոգրով պարգևատրելու մասին: