Արգենտինահայ կոմպոզիտոր և խմբավար Ժան Ալմուխյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանու ներքո և Հայաստանեաց առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի ազգային վարչության կազմակերպությամբ Բուենոս Այրեսի Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում մարտի 18-ին տեղի է ունեցել արգենտինահայ հայտնի կոմպոզիտոր և խմբավար Ժան Ալմուխյանի մեծարման երեկոն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով են հանդես եկել Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը և Հայ կենտրոնի վարչության անդամ Վարդիվար Մանուկյանը։ Կոմպոզիտորի հեղինակած երգերի կատարումով հանդես է եկել Դանիել Դերեն, Մարալ Թորիկյանը և Արդո Կալջյանը, ցուցադրվեցին մի շարք հատվածներ մաեստրոյի ղեկավարած երգչախմբերի համերգներից։

Իր ելույթում դեսպան Մելիքյանը, բարձր գնահատելով մաեստրոյի անցած ստեղծագործական երկար ուղին, ընդգծել է, որ այն ևս մեկ ապացույցն է հայ ժողովրդի անկոտրում կամքի, նվիրվածության ու ջանադիր աշխատանքի, ապրելու և արարելու մեծ ձգտումների։ Այնուհետև, ՀՀ դեսպանն ընթերցել է ՀՀ անկախության 22-ամյակի կապակցությամբ Ժան Ալմուխյանին «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը և հանդիսավոր պայմաններում մաեստրոյին հանձնել բարձր պարգևը։ Խորին շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին նման գնահատականի արժանանալու համար՝ Ժան Ալմուխյանը նշել է, որ այսուհետ ևս հանձնառու է շարունակել իր հայրենանվեր ծառայությունը հայ արվեստի զարգացման և տարածման գործում։

Միջոցառման երկրորդ մասում տեղի է ունեցել Կառլոս Հասասյանի «Ժան Ալմուխյան. երաժշտությունից անդին» գրքի շնորհանդեսը։

Հայերեն Русский

Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը

ՀՀ Պն վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի դիմավորման արարողությունը

Լեհաստանը լրացուցիչ ոստիկանական ուժեր է տեղափոխել ՌԴ Կալինինգրադի մարզի հետ սահման

Գյումրիում հիմնանորոգվում են տասնամյակներ շարունակ լքված բնակարանները. դրանք կհատկացվեն բազմազավակ ընտանիքներին

Հյուսիսային Կորեան հերքում է առնչությունը Binance կրիպտոբորսայի վրա կիբերհարձակմանը

Ժաննա Անդրեասյանը կմեկնի Մոնակոյի Իշխանապետություն

254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին.ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

Վարչապետի աշխատակազմի բյուջեն նվազել է 1 մլրդ 656 մլն դրամով

Հեգսեթը Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային լարվածությունը

Սահմանվել է ՌԴ կանխիկ արժույթի՝ Ռուսաստանի Դաշնությունից արտահանման արգելք