ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Դալիթան«Առաջին ուսանողական ռադիո»-ի կողմից ժամանցային-երաժշտական հաղորդում վարելու առաջարկ է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դալիթայի մայրը` Իզաբելա Ավանեսյանը, նշեց, որ քանի որ առաջարկը հետաքրքիր էր, իրենք սիրով ընդունեցին այն: «Ծրագիրը կոչվում է «Կիրակին Դալիթայի հետ» և առաջին հյուրն է լինելու երգչուհի Էմմա Ասատրյանը»,- պատմեց Ավանեսյանը:
Հաղորդումը նաև նկարահանվելու է` համացանցում տեղադրելու համար: Պրեմիերան լինելու է այս կիրակի ժամը 15:00-ին radiomao-ի եթերում:Դալիթան ներկայացրել է Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2011» երգի մրցույթում: Երգչուհին ակտիվ ստեղծագործական գործունեություն է վարում. նկարահանվում է հեռուստանախագծերում, նկարահանում տեսահոլովակներ: