Երջանկության միջազգային օրվա առթիվ համերգ կտա Արամ MP3-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երջանկության միջազգային օրվա առթիվ` մարտի 20-ին, «Եվրատեսիլ-2014» միջազգային հեռուստատեսային մրցույթում Հայաստանի պատվիրակ Արամ MP3-ին համերգով հանդես կգա Երևանի «Մեցցո» երաժշտական ակումբում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ակումբից, համերգի ընթացքում կհնչեն լավագույն հիթերի կենդանի կատարումներ:

Մեր երկրի պատվիրակը մրցույթում ներկայացնելու է «Not alone» երգը, որի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ, երգչի ընկեր Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է ինքը` Արամ MP3-ն: Տեղադրվելով Youtube-ում ընդամենը մի քանի օրերի ընթացքում երգչի տեսահոլավակը դիտվել է 697հազար 656 անգամ:Տարբեր սոցիալական կայքերում ու ֆորումներում Արամ MP3-ին երգը դասվում է ֆավորիտների շարքին:

«Եվրատեսիլ 2014» 59-րդ ամենամյա մրցույթը տեղի կունենա Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի B&W Hallerne սրահում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլն այս տարի կկայանա մայիսի 6-ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում:Արամ Mp3-ն մրցույթին ընդառաջ տարեսկզբին ներկայացրեց շվեդական Մալմյո քաղաքում «Եվրատեսիլ 2013»-ի հաղթող դանիացի Էմիլիի «Only Teardrops» երգի իր մեկնաբանությունը:

Հայերեն English Русский

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում

Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՄԻՊ-ը խոսել է հաստատության կառուցվածքային փոփոխությունների և շենքային պայմանների խնդիրների մասին

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին կբացի Մոլդովայի հետ առաջին բանակցային կլաստերը․ Moldpres

Վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն դատարանը ստացել է խուզարկության շուրջ 400 միջնորդություն