Պաշտոնական

ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Արա Շիրազի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Արա Շիրազի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Արա Շիրազի մահվան կապակցությամբ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Արա Շիրազի ընտանիքին հղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա անվանի քանդակագործ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արա Շիրազի մահվան մասին:

Նրա արդիական, միաժամանակ ազգային ոգով տոգորված ստեղծագործությունները ջերմ ընդունելություն են գտել արվեստասեր հասարակայնության շրջանում: Տաղանդավոր քանդակագործի ստեղծած արձաններն ու հարթաքանդակները զարդարում են մեր մայրաքաղաքը և վաղուց դարձել են Երևանի նկարագրի անբաժանելի բաղադրիչները:

Խորին ցավակցություն եմ հայտնում Արա Շիրազի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստը գնահատողներին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում