Իրավունք

Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքը քննարկում է ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքը քննարկում է ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամները դիտարկում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավական մեխանիզմները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը` Հարություն Ինջիղուլյանը: «Մենք այժմ իրավական ոլորտում աշխատանքի փորձ ունեցող մեր բարեկամների հետ քննարկում ենք հարցը, թե ինչ հնարավորություններ կան ՄԻԵԴ հայց ներկայացնելու համար»,-ասաց Հարություն Ինջիղուլյանը:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Հակոբ Ինջիղուլյանի ծնողները կարող են դիմել ՄԻԵԴ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիմքով: Վերջինը ներառում է զավակի և ծնողի վերամիավորվելու իրավունքը, և Կոնվենցիային միացած պետությունների մոտ նման դեպքերում պոզիտիվ պարտականություն է ծնվում մինչև անձին երրորդ երկիր տեղափոխելը ապահովել առնվազն գոնե մեկ ուղիղ կապ ծնողների ու որդու միջև: Արա Ղազարյանի կարծիքով` այդ հիմքով կարելի է դիմել Եվրոպական դատարան՝ ակնկալելով իրավական դիրքորոշում:

2013թ. oգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 03:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելիս, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991-ին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը` հայտնվելով հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:ԿԽՄԿ-ի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են հայ ռազմագերու հետ: Ադրբեջանական կողմը հայտնում է, որ հայ ծինծառայողը երրորդ երկիր գնալու ցանկություն է հայտնել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում