Տաթևիկ Հովհաննիսյանը Երևանի, Գյումրիի և Ստեփանակերտի երաժշտասերին իր ելույթները վայեյելու հնարավորություն կընձեռի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանիբեմելը հայրենիքում սպասված իրադարձություն է իր երկրպագուների համար: «Azd production» ընկերության նախաձեռնությամբ հայաստանյան հանդիսատեսին երգչուհին կներկայանա ոչ թե մեկ համերգով, այլ չորս համերգ ներառող շրջագայությամբ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընկերության գլխավոր պրոդյուսեր Հայկ Հարությունյանը հայտնեց, որ առաջին համերգը կկայանա հունիսի 28-ին Երևանի «Յանս» երաժշտական ակումբում, երկրորդը` հունիսի 30-ին Գյումրիում, երրորդը` հուլիսի 2-ին Ստեփանակերտում:

«Շարքը կեզփակվի հուլիսի 4-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք հիմնական համերգով»,- պատմեց Հարությունյանը` տեղեկացնելով, թե չնայած այն, որ մի քանի օր է, ինչ հայտնի է դարձել կայանալիք համերգների մասին, իրենք դրական արձագանքների պակաս չեն զգացել:

Նա նշեց, որ «Azd production» ընկերությունը առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս երաժշտական տարբեր նախագծերով, փառատոնների կազմակերպմամբ, սակայն համագործակցությունն արտերկրում ապրող նման մեծության արտիստի հետ առաջին անգամ է: Համերգների ժամանակ Հովհաննիսյանին կնվագակցի Նյու Նորքից ժամանած երաժիշտների եռյակը: Բոլոր համերգների տոմսերի վաճառքը կմեկնարկի ապրիլի 15 –ից: Ծրագրված է նաև երգչուհու հանդիպումը լրագրողների հետ:

Տաթևիկ Հովհաննիսյանը Նյու Յորքի Սուրբ ՎարդանՄայր տաճարումհունվարի 17-ին հանդես եկավ մեծ համերգով, որն անտարբեր չթողեց հանդիսատեսին: Հայաստանյայց առաքելական եկեղեցուԱՄՆ արևելյան թեմի նախաձեռնած համերգին «Հայկ և Ալիս Քավուքջյաններ» սրահում հավաքված ունկնդիրները, անկախ տարիքային և ազգային պատկանելիությունից, հավանության են արժանացրել իր տեսակի մեջ եզակի երաժշտական երեկոն: Նյու Յորքից երգչուհու ամուսինը` Վահրամ Գյուրջյանը «Արմենպրես»-ին պատմել էր, որ ունկնդիրը ջերմ էր, ուշադիր, էներգիայով լի, ինչը փոխանցվել էր Տաթևիկին:

Տաթևիկ Գրիգորյան

Հայերեն English Русский

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել