Շոու բիզնես

Ռուսաստանն ընտրել է «Եվրատեսիլ»-ի իր մասնակիցներին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ընտրել է «Եվրատեսիլ»-ի իր մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկվորյակներ Մաշա և Նաստյա Տոլմաչևաները կներկայացնեն Ռուսաստանը մայիսին Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարվել է «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում: Ռուսական «Ռոսիա 1» հեռուստաընկերությունը, որին այս տարի պատկանում են Ռուսաստանի տարածքում երգի մրցույթը հեռարձակելու իրավունքները, առաջին անգամ հրաժարվել է համառուսաստանյան քվեարկությունից: Դեռևս հայտնի չէ, թե 17 ամյա Տոլմաչևվա քույրերը որ երգով են հանդես գալու:

Մաշա և Նաստյա Տոլմաչևաները 2006 թվականի մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթի ռուսաստանյան պատվիրակներն էին: Նրանք երգի մրցույթում զբղեցրել էին առաջին հորիզոնականը: Հաղթանակից հետո տված մամուլի ասուլիսի ժամանակ քույրերը հայտարարել էին, որ երազում են մեկ օր լինել մեծահասակների «Եվրատեսիլ»-ում:

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերն այս տարի կկայանան մայիսի 6-ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում: Նա կներկայացնի Not Alone երգը, որի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ, երգչի ընկեր Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է ինքը` Արամ MP3-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում