Անջելինա Ջոլին հայտարարել Է, որ պատրաստվում Է հերթական վիրահատության

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի կինոաստղ Անջելինա Ջոլին հայտարարել Է, որ պատրաստվում Է հերթական վիրահատության, քանի որ ծագումնաբանական թեստերը ցույց են տվել կաթնագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 13-ին հաղորդել Է Entertainment Weekly հանդեսը:

«Ինձ սպասում Է եւս մեկ վիրահատություն, որը ես դեռ չեմ ունեցել: Ես շատ ուրախ եմ, որ նման որոշում եմ ընդունել: Բախտս շատ բերել Է, որ այսպիսի հրաշալի բժիշկներ ունեմ»,- հայտարարել Է Ջոլին հանդեսում հրապարակված հարցազրույցում:

«Ես ինձ շատ ավելի մոտ եմ զգում այն կանանց, որոնք անցել են նման բաների միջով: Ես շատ զգացված եմ բազմաթիվ մարդկանց աջակցությունից եւ բարությունից»,- հավելել Է նա:

Դերասանուհու խոսքով՝ իր բախտը բերել Է, որ իրեն առիթ Է վիճակվել աշխատելու «Չհուսաբեկվածը» ֆիլմում, որը պետք Է վարձույթ դուրս գա այս տարի: «Դա մի բանի Է, հանուն որի արժե արագ ապաքինվել եւ վերադառնալ աշխատանքի»,- ընդգծել Է Ջոլին:

2013 թվականի ամռանը հայտնի Էր դարձել, որ հոլիվուդյան կինոաստղ Անջելինա Ջոլին, ում մայրը 56 տարեկան հասակում մահացել Է կրծքագեղձի քաղցկեղից, տարել Է կրծքագեղձերի հեռացման վիրահատություն: Ինչպես դերասանուհին ինքն Է պատմել New York Times թերթի սյունակում, ինքը դա որոշել Է այն բանից հետո, երբ բժիշկներն իր մոտ հայտնաբերել են BRCA1 գենը, որն առաջ Է բերում կաթնագեղձի եւ ձվարանների քաղցկեղի զարգացում:

Վիրահատությունը կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգն 87 տոկոսից նվազեցրել Է մինչեւ 5 տոկոս:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ