Շոու բիզնես

«Եվրատեսիլ»-ի Հայաստանի առաջին պատվիրակ Անդրեն Արամ MP3-ին մեծ հաջողություն է մաղթում

2 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ»-ի Հայաստանի առաջին պատվիրակ Անդրեն Արամ MP3-ին մեծ հաջողություն է մաղթում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2014» մրցույթի հայաստանյան պատվիրակ Արամ MP3-իհաջողությունը կախված է ոչ միայն իրենից, այլ ամբողջ հայ ժողովրդից, Սփյուռքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 12-ին հրավիրած ասուլիսում նման կարծիք հայտնեց երգիչ, «Եվրատեսիլ 2006»-ի հայաստանյան մասնակից Անդրեն:

«Մեր բոլորիս աղոթքները թող նրա հետ լինեն, և մեր բոլորիս բարի դրական էներգիան, բարի լիցքերը նրա հետ լինեն»,- ասաց երգիչը:

Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, Անդրեի երկրպագուներին ու պարզապես երևանաբնակներին նորաբաց Yerevan Mall-ում մարտի 12-ին միավորեց երգչի «Իմ հոգի» ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը:

Անդրեն առաջին արտիստն էր, ով ներկայացրեց Հայաստանը «Եվրատեսիլ 2006» միջազգային հեռոստատեսային մրցույթում` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը:

«Եվրատեսիլ 2014» մրցույթի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 14-ին, ժամը 22:00-ին, Առաջին ալիքի եթերում: Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ»-ի հայաստանյան երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական «focus group» քննարկման արդյունքում: Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական միտումները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը: Մրցույթն այս տարի կրում է Join us (միացեք մեզ) խորագիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում