Քաղաքականություն

ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է մարտի 9-ի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյուքնները

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է մարտի 9-ի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյուքնները

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի մի շարք համայնքներում 2014թ. մարտի 9-ինկայացել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Համայնքի ղեկավարի ընտրություններ են կայացել53 համայնքներից 40-ում, իսկ 43-ում` ավագանու անդամի ընտրություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական ընտրական համձնաժողովիմամուլի ծառայությունից, քվեարկության նախնական արդյունքների համաձայն` 40 համայնքներում ընտրված համայնքի ղեկավարներից 8-ն անկուսակցական են, 3-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ են, 1-ը` «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության և 28-ը` Հայաստանի Հանրապետական կուսակցության:

Քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մարտի 10-ին` մինչև ժամը 18.00-ն: Սահմանված ժամկետում վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

Թվով 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիտորդական առաքելություն իրականացրած տեղական հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ մեկ ներկայացուցչի կողմից ստացվել են դիմումներ, որոնք վերաբերում են 11 համայնքներում կայացած ընտրություններին: Բոլոր դիմումներն սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում