Վարդան Այվազյանը կապ չի տեսնում չբացահայտված գործերի և միասնական քննչական մարմնի ստեղծման միջև

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը կարևորում է միասնական քննչական մարմին ստեղծելու գաղափարը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վարդան Այվազյանը նշեց, որ այդպիսով հնարավոր կլինի ապահովել քննչական մարմնի անկախությունը, ինչը շատ կարևոր նշաակություն ունի: «Շատ կարևոր է, որպեսզի մեզ մոտ քննչական մարմինն անկախ լինի և որևէ գերատեսչությունից կախում չունենա, ինչն էլ նախագծով առաջարկվում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Այվազյանը:

Նա չհամաձայնեց դիտարկման հետ, թե միասնական քննչական մարմին ստեղծելու անհրաժեշտություն չկա, քանի որ երկրում բազմաթիվ չբացահայտված գործեր կան: «Չբացահայտված գործեր կան ոչ միայն Հայաստանում, այլ բոլոր երկրներում: Սակայն սա չի նշանակում, որ մենք չպետք է ստեղծենք այս մարմինը: Հենց այդպիսի գործերի առումով քննչական մարմինը կստանա իր գնահատականը հասարակության կողմից»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե միասնական քննչական մարմնի նախագահ է նշանակվելու նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Այվազյանն ընդգծեց, որ պետք չէ համակարգի ստեղծումը կապել անձերի հետ: Նա նշեց, որ այս պահին չգիտի, թե ով է լինելու կառույցի նախագահը, քանի որ այն դեռևս չկա: «Միգուցե Աղվան Հովսեփյանին նշանակեն, միգուցե` չնշանակեն: Հնարավոր է նրան նշանակեն, իսկ 5 տարի հետո նա թոշակի գնա: Այս կառույցը մեկ անձի համար չի ստեղծվելու»,- նշեց պատգամավորը:

Ազգային ժողովը քննարկում է «Քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծը, որը կարգավորում է ՀՀ քննչական կոմիտեում ծառայության անցնելու կարգը, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները եւ ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները: Ավելի վաղ, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանընշել է, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Նախագծի կարգավորման նպատակն է ամրապնդել քննչական մարմինների անկախությունը, բարձրացնել քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը եւ ՀՀ պաշտպանության նախարարության ու ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կառուցվածքներում գործող քննչական մարմինների հենքի վրա կազմավորել միասնական քննչական մարմին: Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի քննչական կոմիտե, կապահովվի նախաքննության մարմինների գործունեության սկզբունքների միասնականությունը, կերաշխավորվի քննչական մարմինների անկախությունը եւ դատավարական ինքնուրույնությունը, քննիչների կարգավիճակի միասնականությունը, նախաքննության առավել արդյունավետ իրականացումը:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում