Հասարակական

ՃՏ պատահարների զգալի մասը տեղի է ունենում արագության գերազանցման եւ ալկոհոլի օգտագործման պատճառով

2 րոպեի ընթերցում

ՃՏ պատահարների զգալի մասը տեղի է ունենում արագության գերազանցման եւ ալկոհոլի օգտագործման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիճակագրությունը փաստում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի մասը տեղի է ունենում արագության գերազանցման եւ ալկոհոլի օգտագործման պատճառով, գիշերվա ժամերին: Տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության հետեւանքով արձանագրված դեպքերը փոքր թիվ են կազմում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացՃանապարհային ոստիկանության 1-ինսպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը: Ոստիկանության փոխգնդապետի խոսքով, նախորդ տարի ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 2499 տրանսպորտային միջոց` վարորդների մոտ վարորդական իրավունքի բացակայության, ալկոհոլի օգտագործման եւ վարչական այլ իրավախախտումների պատճառով: «Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց են վարել 814 քաղաքացի: Ճանապարհային ոստիկանները 24 ժամ անհրաժեշտ հսկողություն են սահմանում, սակայն, գիշերային ժամերին առավել աչալուրջ են», -նշեց ոստիկանության փոխգնդապետը:

Անդրադառնալով ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց շահագործած անձանց նկատմամբ կիրառված վարչական տուգանքներին` նա նշեց, որ սահմանված է տուգանք` 100 000 դրամ առաջին աստիճանի խմածության դեպքում եւ 150 000 դրամ երկրորդ աստիճանի դեպքում: Մեկ տարվա ընթացքում փաստն երկրորդ անգամ հայտնաբերվելու դեպքում անձը մեկ տարի ժամկետով զրկվում է վարորդական իրավունքից: Երեւանի ՃՈ պետի խոսքով, 2013 թ. նման դեպքեր եւս արձանագրվել են:

Ոստիկանության փոխգնդապետը հորդորում է պահպանել երթեւեկության կանոնները, մեքենան վարել առանց արագության գերազանցման ու պատասխանատվության գիտակցմամբ, քանի որ ճանապարհատրասնպորտային պատահարը կարող է անկանխատեսելի հետեւանք ունենալ նաեւ մասնակից մյուս կողմի համար:«Յուրաքանչյուր դեպք մի ընտանիքի ողբերգություն է, մանավանդ, եթե ավարտվել է մահվան ելքով: Կոչ եմ անում առավել զգոն լինել, ցավ չպատճառել ընտանիքի անդամներին, հարազատներին, ում համար իրենք թանկ են, չդժբախտացնել նաեւ ուրշներին», - եզրափակեց Արսեն Արշակյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում