Մշակույթ

Մահացել է «կարմիրբանակային Սուխովը»

1 րոպեի ընթերցում

Մահացել է «կարմիրբանակային Սուխովը»

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 84 տարեկան հասակում Մոսկվայում կյանքից հեռացել է ՌԴ ժողովրդական արտիստ Անատոլի Կուզնեցովը, ով խորհրդային կինոարվեստի սիրահարների առավել հայտնի է «Անապատի սպիտակ արևը» ֆիլմում խաղացած կարմիրբանակային Սուխովի դերով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալության տեղեկատվությունը: Դերասանը մահացել է մարտի 7-ին: ՌԴ կինոգործիչների միությունը դեռևս չի հստակեցրել հայտնի դերասանի հուղարկավորության ժամկետը:

Անատոլի Կուզնեցովը ծնվել է 1930 թվականին: Ստացել է երաժշտական կրթություն, ապա ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնին կից Նեմիրովիչ- Դանչենկոյի անվան դպրոց ստուդիան: Նրա կինոդեբյուտը կայացել է 1954թ., սակայն դերասանին համաժողովրդական ճանաչում է բերել հենց 1969թ. Վլադիմիր Մոտիլի «Անապատի սպիտակ արևը» ֆիլմում խաղացած կարմիրբանակային Սուխովի դերը:

Նույն ֆիլմում Պավել Վերեշչագինի դերում հանդես է եկել հայազգի դերասան Պավել Լուսպեկաևը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում