Շոու բիզնես

Մարտի 8-ին Սիրուշոն կներկայացնի իր նոր երգը

1 րոպեի ընթերցում

Մարտի 8-ին Սիրուշոն կներկայացնի իր նոր երգը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց տոների կապակցությամբ «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում կայանալիք համերգին Սիրուշոն, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբինվագակցությամբ, կներկայացնի իր նոր երգը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, երգչուհին գրառում է թողել իր ֆեյսբուքյան էջում` նշելով Հայաստանի երիտասարդական նվագախմբի կազմը:

Սիրուշոն կներկայացնի «Անտարբեր աշխարհ» երգը, որի երաժշտության հեղինակը երգչուհին է, խոսքերինը` Սրբուհի Ստամբոլցյանը, գործիքավորումը կատարել է Կարեն Անանյանը:

Կանանց միջազգային տոնի առթիվ հայկական էստրադայի ներկայացուցիչները համատեղ համերգով հանդես կգան Արամ Խաչատրյանի ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում: Համերգի ընթացքում ելույթ կունենան Սիրուշոն, Էմմին, Հասմիկ Կարապետյանը, Մարտին Մկրտչյանը և Վարդան Բադալյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում