Շոու բիզնես

«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերային մնացել են հաշված օրեր

1 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերային մնացել են հաշված օրեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 14-ին, ժամը 22:00-ին, Առաջին ալիքի եթերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկարին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից` մրցույթի հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի պաշտոնական հայտարարությունն այդ մասին կարող եք դիտել «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում (www.eurovision.tv):

Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» հայաստանյան երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական «focus group» քննարկման արդյունքում: Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական միտումները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը: Մրցույթն այս տարի կրում է Join us (միացեք մեզ) խորագիրը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում