Շոու բիզնես

«Նեմրա» ռոք-խումբը կներկայացնի իր Sad Reality երգի տեսահոլովակը

1 րոպեի ընթերցում

«Նեմրա» ռոք-խումբը կներկայացնի իր Sad Reality երգի տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նեմրա» ռոք-խումբն իր Sad Reality երգի տեսահոլովակը կներկայացնի շնորհանդեսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջոցառումը տեղի կունենա մարտի 16-ին Երևանի Mr. Music Pub երաժշտական ակումբում: Այցելուների համար մուտքն ազատ է: Ռոք-խումբը 2014 թվականի փետրվարի 17-ին կայացած համերգով նշել էր իր հիմանդրման երկամյակը:

Գործունեության երկու տարվա ընթացքում ամենամեծ ձեռքբերումներից մեկը երգացանկի ընդլայնումն էր, համերգային փորձը, համագործակցությունը այլ ռոք-խմբերի հետ, ինչպես նաև պրոֆեսիոնալ ձայնագրություններն ու տեսահոլովակի նկարահանումը: Խմբի չորս անդամներին միավորում է սերը ռոքի հանդեպ: Երիտասարդ երաժիշտները փորձում են հեղինակել ու կատարել երգեր, որոնք դրական եւ լուսավոր լիցքեր են հաղորդում շրջապատի մարդկանց:

Ռոք-խումբը 2013 թվականի օգոստոսի 28-ին «Ստոպ» ակումբում հանդիսատեսին էր ներկայացել իր առաջին համերգով:Թեեւ խումբը ձեւավորվել է 2011 թվականի ամռանը, իր բուն գործունեությունն սկսել է 2012 թվականի փետրվարի 17-ին:Շուտով խումբը կներկայանա իր առաջին տեսահոլավակով, իսկ երգացանկի մյուս մասը ձայնագրման և ստեղծման փուլում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում