Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը պատվաբեր է համարում ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստի «Զվեզդա» մրցանակին արժանանալը

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը պատվաբեր է համարում ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստի «Զվեզդա» մրցանակին արժանանալը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ուրախ է ԱՊՀ և Բալթյան երկրների 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստի «Զվեզդա» մրցանակն ստանալու համար: Այդ առիթով իր ֆեյսբուքան էջում նա շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին: «Ես շատ ուրախ եմ և պատվաբեր եմ համարում ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն ֆուտբոլիստ 2013 «Զվեզդա» մրցանակն ստանալը: Շնորհակալություն «Սպորտ Էքսպրես»-ին և իմ բոլոր աջակիցներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է նա:

Հենրիխ Մխիթարյանը Կրասնոդարում Հայաստանի հավաքականի հետ մասնակցել է ՌԴ թիմի հետ ընկերական հանդիպմանը, որտեղ էլ հենց հանձնվել է մրցանակը:

Լուսանկարը Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում