Սպորտ

Ֆաբիո Կապելոն գոհ է ռուսների ցուցադրած խաղից

1 րոպեի ընթերցում

Ֆաբիո Կապելոն գոհ է ռուսների ցուցադրած խաղից

ԿՐԱՍՆՈԴԱՐ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն գոհ է Հայաստանի հետ խաղից: «Սա շատ լավ խաղ էր: Հայաստանի հավաքականը բավական լուրջ մրցակից է: Նրանք լավ և ագրեսիվ էին խաղում և բավականին լուրջ դիմադրում էին: Չպետք է մոռանալ, որ նրանք ոչ-ոքի խաղացին իտալացիների հետ: Իմ ֆուտբոլիստներից շատերը չէին խաղացել, բայց ընդհանուր առմամբ գոհ եմ խաղից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շեշտեց Կապելոն:

Նա փաստեց, որ ռուսաստանցի ֆուտբոլիստներից շատերը տարբեր մարզավիճակում էին, բայց գոհ է թիմի խաղից ընդհանրապես: «Ինձ համար աշխարհի առաջնությունում կարևոր է դուրս գալ խմբից: Ես միշտ փորձում եմ առաջադիմել, այսպես պետք է մտածեն նաևֆուտբոլիստները»,- ասաց Կապելոն:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը ազգային թիմը մարտի 5-ին ընկերական խաղում 2-0 հաշվով պարտվեց Ռուսաստանի հավաքականին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում