1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա՝ մասնակցելու Դուբլինում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: