Շոու բիզնես

«Օսկարի» ընթացքում հոլիվուդյան աստղերը հայերի պատրաստած պիցցա են ճաշակել

1 րոպեի ընթերցում

«Օսկարի» ընթացքում հոլիվուդյան աստղերը հայերի պատրաստած պիցցա են ճաշակել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օսկար»-ի 2014թ. մրցանակաբաշխության թերևս ուշագրավ պահերից մեկն էլ այն էր, երբ մրցանակաբշխությունը վարող ամերիկացի հայտնի կատակերգու Էլեն Դըջեներեսը սկսեց պիցցա հյուրասիրել առաջին շարքում նստած գերաստղերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ-ում լույս տեսնո «Իանյան» պարբերականը, պարզվում է, որ պիցցան առաքող սննդի սպասարկման կետերի ցանցը պատկանում է Լոս Անջելեսում ապրող ամերիկահայ գործարարի: Լուրը մեծ արձագանք է գտել և այն ակտիվորեն քննարկում են սոցիալական ցանցերում:

Երևանի ժամանակով մարտի 2-ի լույս 3-ի գիշերը տեղի է ունեցել Օսկարի 86-րդ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ լավագույն ֆիլմ է ճանաչվել «12 տարվա ստրկություն»-ը, իսկ լավագույն դերասան և դերասանուհի անվնակարգերում հաղթել են Մեթյու Մաքքոնահին՝ «Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմում կատարած դերի համար և Քեյթ Բլանշեթը` Վուդի Ալենի «Ժասմին» ֆիլմում դերակատարման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում