Շոու բիզնես

Ժաննա Ֆրիսկեի բուժման ընթացքում առաջին հաջողություններն են գրանցվել

2 րոպեի ընթերցում

Ժաննա Ֆրիսկեի բուժման ընթացքում առաջին հաջողություններն են գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն անցել է քիմիաթերապիայի առաջին կուրսը: Ամերիկացի բժիշկները նրա բուժման ընթացքում դրական առաջընթաց են արձանագրել:

Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը` վկայակոչելովeurosmi.ru կայքը, բժիշկների կանխատեսմամբ` մի քանի տարի անց կկարողանա հաղթահարել ուղեղի քաղցկեղը և վերադառնալ բնակոնան կյանքին:

Հաղորդավար Դմիտրի Շեպելևը, խոսելով իր կնոջ առողջական վիճակի մասին, հայտնել է, որ բուժումը դրական արդյունք է տվել, ինչի մասին վկայում են հետազոտությունների արդյունքները:

«Իհարկե, խոսել հիվանդության բուժման վերջնական արդյունքի մասին վաղ է, սակայն ուրախացնում է ցանկացած արդյունք, թեկուզ` փոքր»,- ասել է հաղորդավարը` շնորհակալություն հայտնելով բոլորին աջակցության համար:

Երգչուհու քաղաքացիական ամուսինը` հաղորդավար Դմիտրի Շեպելևը հունվարին խոստովանել էր, որ Ֆրիսկեն ծանր հիվանդությամբ է տառապում: Ավելի ուշ պարզվել է, որ Ֆրիսկեն տառապում է գլխուղեղի չորրորդ աստիճանի քաղցկեղով: Հայտարարությունից ամիջապես հետո Ռուսաստանի Առաջին ալիքը սկսեց երգչուհու բուժման համար գումարների հավաքագրման աշխատանքները: Հավաքվել էր շուրջ 66 միլիոն ռուբլի, սակայն երգչուհին այս գումարները հնարավորություն կունենա ստանալ միայն ապրիլին:

Չնայած առողջական ծանր վիճակին, երգչուհին շնոհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր օգնում են իրեն պայքարել հիվանդության դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում