Իրավունք

Հրայր Թովմասյանը չի կիսում արագության խախտումների համար տուգանքների վերաբերյալ Փաշինյանի մտահոգությունը

2 րոպեի ընթերցում

Հրայր Թովմասյանը չի կիսում արագության խախտումների համար տուգանքների վերաբերյալ Փաշինյանի մտահոգությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խորհրդարանում պարզաբանեց, թե որտեղ են ծախսվել երթևկության խախտման համար գանձված գումարները: «Դրանցից 500 միլիոն դրամ փոխանցվել է ֆինանսների նախարարության պահուստային ֆոնդին, որով զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց համար բնակարան է գնվել, 300 միլիոն ծախսվել է փոստային ծառայությունների վրա, 90 միլիոն տրանսպորտային միջոցների ձեռքբերման վրա»,- նշեց նախարարը: Գումարները ծախսվել են տարբեր տեղեր, և նախարարը տվյալ պահին բոլոր ծախսերի մասին տեղեկությունը չուներ ձեռքի տակ:

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նախարար Թովմասյանը խնդրին անդրադարձավ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, որը վերաբերվում էր ճանապարհային տեսախցիկների և արագաչափերի հետևանքով ճանապարհատրասպորտային երթևկության խախտման համար տուգանքների ավելացմանը, ինչը լրացուցիչ հոգս է քաղաքացու համար: «Եթե պետությունը կարգ է սահմանել, ապա քաղաքացիները պետք է հետևեն այդ կարգին: Եթե մենք ձեր տրամաբանությամբ շարժվենք, պետք է հեռացնենք նաև ճանապարհային ոստիկաններին, և ոչ մի խախտում էլ չի արձանագրվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը: Հրայր Թովմասյանը բացառեց, որ առանց ճանապարհատրանսպորտային երթևկության կանոնների խախտման քաղաքացին կարող է տուգանվել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում