Կարծիքներ

Ռիչարդ Կիրակոսյանը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները միայն իշխանության և ընդդիմության պայքար չի համարում

6 րոպեի ընթերցում

Ռիչարդ Կիրակոսյանը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները  միայն իշխանության և ընդդիմության պայքար չի համարում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները վաղուց վերածվել են միայն իշխանության և ընդդիմության միջև հակամարտություն լինելուց: Փետրվարի 26-ին հրավիրված ասուլիսում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ Ուկրաինայում կատարվող իրադարձությունները վերածվել են նաև Մոսկվայի և Արևմուտքի միջև պայքարի: «Առաջին հերթին, այն, ինչ տեսանելի է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համախորքում, յուրօրինակ արյունալի, նարնջագույն հեղափոխություն է: Նոր Ուկրաինա է, նոր որակի զարգացումներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կարծիք հայտնեց վերլուծաբանը: Նրա գնահատմամբ, Ուկրաինայում կատարվող իրադարձություններում տեսանելի է նաև Արևմտյան դիվանագիտության ազդեցությունը, ինչն արտահայտվեց եվրոպական եռյակի` Լեհաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների` Ուկրաինայի 2004 թվականի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկում: «Կարևոր է այն, որ եվրոպացի դիվանագետներն ակտիվ գործունեություն էին ծավալում, իսկ ռուսները` ոչ: Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանը ակտիվ չէր, Պուտինը չուղարկեց Ռոգոզինին, ուղարկեց Լուկինին: Այստեղ խոր իմաստ կա: Լուկինին ուղարկելը ցույց է տալիս, որ Ռուսաստանն այնպայմանորեն չէր ցանկանում Արևմուտքի և Ուկրաինայի միջև պրովոկացիա կատարել»,- պարզաբանեց վերլուծաբանը;

Նրա գնահատմամբ, ուկրաինական ընդդմիության, ցուցարարների հաղթանակը կարող է փրկել Վիլնյուսյան գագաթնաժողովը:

«Կարող է փրկվել Ասոցացման համաձայնագրրի ստորագրումը, և այսպես Վրաստանը և Մոլդովան այլևս մեկուսացված ու միայնակ չեն լինի այս գործընթացքում: Երկրրոդ կարևոր զարգացումը նոր էներգիայի ներարկումն է Արևելյան գործընկերության մեջ: Ցուցարարների հաղթանակը ցույց է տալիս իրական եվրոպական արժեքների պաշտպանության հստակեցումը»,- ընդգծեց բանախոսը:

Նա ռազմավարական փոփոխությունների արդյունք է համարում այն, որ եվրոպական խորհրդարանի ընտրությունները կայանալու են Ուկրաինայի նախագահական ընտրությունների հետ նույն օրը` մայիսի 25-ին:

«Ուկրաինան դառնում է ավելի կարևոր, քան նախկինում, ինչպես նաև Եվրոպական միությունն է դառնում ավելի կարևոր»,- ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենը, ում համոզմամբ` Ուկրաինայում կատարված իրադարձությունները Ռուսաստանի համար և’ դրական, և’ բացասական ազդեցություններ կարող են ունենալ:

«Առաջին բացասական կողմն այն է, որ բացահայտվեցին ռուսական ազդեցության սահմանները: Ռուսաստանը երբեք չի կարողացել լինել միջնորդ Ուկրաինայում: Երկրոդը` Ռուսաստանը կորցրեց Ուկրաինան որպես Մաքսային միության անդամ»,- իր դիրքրոշումը հայտնեց վերլուծաբանը` բացասական համարելով նաև այն, որ Ուկրաինայում ծավալված իրադարձությունները որոշակիորեն ստվերեցին Սոչիում անցկացվող ձմեռաին Օլիմպիական խաղերը, որոնց անցկացման, PR-ի վրա Ռուսաստանը հսկայական գումարներ էր ծախսել:

«Մենք տեսնում ենք ապագա Ուկրաինայի հեռանկարը, որը կարող է վնասել Ռուսաստանի շահերը: Խոսքը Սևաստոպոլում գտնվող ռուսական ռազմաբազայի մասին է, ինչպես նաև Ուկրաինայում աշխատող ռուս օլիգարխների դիրքերը կարող են վտանգվել»,- ասաց Կիրակոսյանը:

Մատնանշելով դրական հետևանքները` նա շեշտեց, որ Ուկրաինան կորցրեց առաջնորդ Վիկտոր Յանուկովիչին, ում երբեք չի համակրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Բանախոսը կարծում է, որ այս ենթաշերտում Ուկրաինայի ապագան ինչ-որ տեղ նաև Ռուսաստանից է կախված:

«Նոր Ուկրաինայի կառավարման գործընթացն ավելի դժվար է, քան հին Ուկրաինայի տապալումը: Բացառված չէ, որ երկրին կարող է սպառնալ սնանկության և ֆինանսական կործանման վտանգը»,- ասաց Կիրակոսյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող է թողնել ուկրաինական իրադրությունը Հայաստանի վրա, վերլուծաբանը նշեց, որ անկախ նմանություններից, Հայաստանը և Ուկրաինան տարբեր երկրներ են, ունեն տնտեսական կառավարման տարբեր համակարգեր:

«Հայաստանում քաղաքացական հասարակությունը քիչ է կազմակերպված: Հայաստանի իշխանությունները և ընդդիմությունը պետք է առաջին հերթին Ուկրաինայի օրինակով հասկանան, թե որքան վտանգավոր է հաշվի չառնել փողոցի ուժերը և գերագնահատել ուժի կիրառումը»,- նշեց փորձագետը:

Նա իշխանություններին հորդորեց մշտապես կարևորել հասարակական կարծիքը և բերափոխումների իրականացումը:

Բանախոսի կանխատեսմամբ, Ուկրաինան գլոբալ փոփոխությունների արդյունքում ոչ թե կբաժանվի, այլ կվերափոխվի դաշնային պետության:

Կիևի կենտրոնական հրապարակում` Մայդանում, բողոքի զանգվածային ակցիաների ու բախումների հետևանքով նախորդ շաբաթ զոհերի թիվը հասել էր 80-ի: Երկրում սուգ էր հայտարարվել: Փետրվարի 23-ին հազարավոր մարդիկ ծաղիկներ ու մոմեր են տանում Մայդան` հարգելով զոհերի հիշատակը: Երկրում փոխվել է իշխանությունը, իսկ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հետախուզման մեջ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում