«Ականատեսը». Հայրենիքի սերն ու կարոտը 104-ամյա մուսալեռցուն ԱՄՆ-ից Հայաստան բերեցին

6 րոպեի ընթերցում

«Արմենպրես»լրատվական գործակալության Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացող «Ականատեսը»հատուկ նախագիծը շարունակում է իր ընթացքը` ընթերցողի դատին հանձնելով ցեղասպանությունը վերապրած մարդկանց կյանքի պատմությունները: Նախագծի այս շաբաթվա հերոսը Արմավիրի մարզի ամենատարեց բնակիչներից մեկն է` 104-ամյա Խաչիկ Պեպիսյանը:

ՊՏՂՈՒՆՔ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Պտղունք գյուղի տներից մեկի բնակիչը Մուսա լեռան գյուղերից մեկում 1910 թվականին ծնված Խաչիկ Պեպիսյանն է: Միայնակ տարեցը երկար տարիներ բնակվել է ԱՄՆ-ում, այնուհետև տեղափոխվել է Պտղունք, ուր, չնայած տարիքին և առողջական խնդիրներին, միայնակ է ապրում: Անհնար է միանգամից չզարմանալ 104-ամյա ծերունու առույգությամբ: Մեր ստեղծագործական խումբը նրան փնտրում էր տանը, բայց գտավ տան կտուրին, ուր բարձրացել էր սեփական ձեռքերով աճեցրած խաղողը մշակելու: Մեզ տեսնելով` իջավ փայտե աստիճաններով, ժպիտը դեմքին համաձայնեց պատմել դժվարություններով լեցուն կյանքի մասին: Խաչիկը կարծում է, որ ինքը դեռ ընդամենը 20 տարեկան է, չնայած երբեմն առողջական խնդիրները հիշեցնում են իրական տարիքի մասին:«Մուսա լեռան Քեբուսիե գյուղում եմ ծնվել, այդ տարիներին, ի՜նչ ասես մեր գլխին չի եկել… Մուսա լեռից հասել ենք Լիբանան, որտեղ կամացեն-կամացուկ սկսեցինք անասուններ պահել, յոթ ամիս հետո ընտանիքով հաստատվեցինք Բեյրութում»,- հիշում է Խաչիկը:

Պատմականտեղեկանք

Մուսա լեռան վեց գյուղերի (Քեբուսիե, Վագըֆ, Խտրբեկ, Յոգունոլուկ, Հաջի Հաբիբլի, Բիթիաս) հայությունն աշխարհագրական դիրքի շնորհիվ գրեթե անմասն մնաց համիդյան հալածանքներից, իսկ 1915-ի հուլիսի կեսերին հակվեց ինքնապաշտպանության գաղափարին: Դաշնակիցների ափհանման գործողության ժամանակ հայաբնակ ու ծովեզրյա տարածքը հրաշալի հենակետ կարող էր ծառայել, եւ հուլիսի 26-ին հրապարակվեց հնգօրյա ժամկետում Քեսապի հայության տարագրման հրամանը: Մուսալեռցիների մի մասը սկսեց լեռ բարձրանալ, իսկ ինքնապաշտպանության դիմելու որոշումն ընդունվեց հուլիսի 29-ին, Յողունօլուկում գումարված ընդհանուր ժողովում, եւ մի քանի օրում Մուսա լեռ բարձրացավ շուրջ 5.000 հայ, իսկ 2.000-ը՝ տարագրվեցին:

Թեև անցյալի իրադարձությունների մասին իր վերհուշն աղոտ է, պատմության հերոսը վստահեցնում է, որ մուսալեռցիները շատ են տանջվել: Ականատեսի հայրը մասնագիտությամբ ատաղձագործ էր: Ընտանիքում գրեթե բոլորը զբաղվել են անասնապահությամբ: Խաչիկն ակնածանքով է հիշում տատի և պապի մասին, ովքեր հիվանդության պատճառով շուտ են հեռացել կյանքից:

Պատմականտեղեկանք

Մուսա լեռան վրա ծավալված պատմական իրադարձությունը հետագայում ոգեշնչել է ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելին, ով գրեց բոլոր ժամանակների համար արդիական «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը: Եվրոպայում ապրող հրեաները կարդում էին այն` կանխազգալովիրենց ճակատագիրը: Հոլոքոստի ժամանակ այդ գիրքը գետտոյի պաշտպանները ձեռքից ձեռք էինփոխանցում` որպես ներշնչանքի աղբյուր եւ նացիստների դեմ զենք վերցնելու կոչ: Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի առաջին հրատարակությունը լույս է տեսել գերմաներենով 1933թվականին: Միայն երկու տարիների ընթացքում` 1934-1935թթ., վեպը թարգմանվել է 36լեզուներով: Վեպը գրելիս Վերֆելն օգտագործել է ականատեսների վկայություններ, լրատվականնյութեր, ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը, կրոնն ու մշակույթը: 1934 թվականինստեղագործությունն արժանացել է տարվա լավագույն վեպի միջազգային մրցանակին:

Լիբանանից տեղափոխվելով Հայաստան` Խաչիկն ամուսնանում է, ունենում հինգ աղջիկ և մեկ տղա, որոնցից և ոչ մեկը հանգամանքների բերումով այժմ իր հետ չի ապրում: Նա երկար ժամանակով մեկնում է ԱՄՆ` որդու մոտ, ապա որոշում վերադառնալ Հայաստան, ինչի համար պատճառներ կային. մեծ էր մեղվապահությամբ զբաղվելու իր ցանկությունը: Ծերունին հուսով է, որ մի օր իր որդին էլ կվերադառնա Հայաստան:

Հայրենիքում ապրելով` Խաչիկը ստիպված է ինքն իր մասին հոգ տանել. ճաշ եփել, զբաղվել կենցաղային գործերով, մշակել սեփական տան փոքրիկ հողատարածքը: Հատկապես ամռան ամիսներին հողագործությունը և մեղվապահությունը նրա առօրյայի անբաժան մասն են: «Ես միշտ անասնապահությամբ եմ զբաղվել, կովեր եմ ունեցել: Այժմ մենակ եմ ապրում, դժվարանում եմ, մեղուների թիվն էլ վերջին տարիներին պակասել է»,- իր մտահոգությամբ կիսվում է նա ու առանձնակի հպարտությամբ պատմում իր տնկած խաղողի վազերի մասին, իսկ բերքը պատրաստ է յուրաքանչյուրին հյուրասիրել: «Մուսա լեռում մենք շատ լավ էինք ապրում: Վերադառնալ չեմ ցանկանում: Ի վիճակի չեմ, հիմա այնտեղ թուրքեր են ապրում, թուրքերի հետ ինչպես մնամ այնտեղ»,- ասում է պատմության հերոսը:

Նրա տան լռությունը երբեմն ընդհատվում է հավատարիմ շան հաչոցից, հարևանների երեխաների խաղերի ձայներից, ովքեր հարգում են ծերունուն ու ժամանակ առ ժամանակ հետևում հողի հետ նրա աշխատանքին:

Պատրաստեցին Տաթևիկ Գրիգորյանը և Անի Նազարյանը

Լուսանկարները` Արևիկ Գրիգորյանի

Հայերեն English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը