Հայաստանում կահույքի տեղական արտադրության աճը հանգեցրել է ներմուծման 20 տոկոս նվազման

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նվազեցրել է կահույքի ներմուծումը, ավելացրել՝ արտահանումը: Նախորդ տարի, 2012 թվականի համեմատ, Հայաստան ներկրվող կահույքի և դրա մասերի ծավալը նվազել է 19.7 տոկոսով և դարձել 57 հազար հատ, իսկ արտահանվածինն աճել է 440 տոկոսով կամ 5.4 անգամ և կազմել 8.1 հազար հատ: ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարի Հայաստան ներկրված կահույքի և դրա մասերի մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 19 միլիոն դոլարը, իսկ արտահանվածինը՝ 466 հազար դոլարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, անցյալ տարի մեր երկրից արտահանված կահույքի մեծ մասը գնել է Միացյալ Թագավորությունը (5.7 հազար հատ) և Վրաստանը (1.5 հազար հատ): Նախորդ տարի Հայաստան կահույք է ներկրվել հիմնականում Չինաստանից (32.5 հազար հատ), Պարագվայից (5.5 հազար հատ), Թուրքիայից (4.7 հզր հատ), Իտալիայից (3.7 հզր հատ) և այլն:

2012 թվականին Հայաստան է ներմուծվել 71 հազար հատ կահույք և դրանց մասեր և արտահանվել՝ 1.5 հազար հատ:

Նախորդ տարի Հայաստանում արտադրվել է ավելի քան 3.2 միլիարդ դրամի կահույք, ինչը 4.2 տոկոսով գերազանցել է 2012 թվականի ցուցանիշը:

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները