Տնտեսություն

Հայաստանից սոխի ու սխտորի արտահանումն աճել է 145.5 տոկոսով և կազմել 389.1 տոննա

1 րոպեի ընթերցում

Հայաստանից սոխի ու սխտորի արտահանումն աճել է 145.5 տոկոսով և կազմել 389.1 տոննա

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան սոխի ու սխտորի ներմուծման ծավալն անցյալ տարի 2012 թվականի համեմատ նվազել է 9.3 տոկոսով և դարձել 7 հազար 364.1 տոննա: Ներկրված սոխի ու սխտորի մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 3.1 միլիոն դոլարը: ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարի մեր երկիր բերված սոխի ու սխտորի հիմնական մասը Իրանի Իսլամական Հանրապետությունից (4038 տոննա) և Վրաստանից (1970,5 տոննա) է եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, միաժամանակ, անցյալ տարի, Հայաստանից սոխի ու սխտորի արտահանումն աճել է 145.5 տոկոսով և կազմել 389.1 տոննա: Նշված բանջարեղենն արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն (385 տոննա):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում