Շոու բիզնես

Ռիհաննան, Քեթի Փերին և այլ հայտնիներ մասնկացել են բելգիական «Դիզայներններն ընդդեմ ՁԻԱՀ-ի» կազմակերպության նախաձեռնությանը

2 րոպեի ընթերցում

Ռիհաննան, Քեթի Փերին և այլ հայտնիներ մասնկացել են բելգիական «Դիզայներններն ընդդեմ ՁԻԱՀ-ի» կազմակերպության նախաձեռնությանը

ԲԵԼԳԻԱ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐԵՆՊՐԵՍ: Հաճախ հայտնիները, երբ ցանկանում են, ինչ որ լավ բան անել, ստիպված են լինում աջակցել ոչ թե գումարով, այլ հենց իրենց անձի մասնակցությամբ: Աստղերի մասնակցությունը այս կամ այն բարեգործական ակցիային խթանում է ավելի մեծ քանակի նվիրատվություն կատարել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Scribes INC հանրային կապերի ոլորտում աշխատող ընկերությունից` բելգիական «Դիզայներններն ընդդեմ ՁԻԱՀ-ի» շահույթ չհետապնդող կազմակերպությունը որդեգրել է «Նորաձևությունն ընդդեմ ՁԻԱՀ»-ի կարգախոսը` ներգրավելով իր նախաձեռնություններում շատ հայտնիների:

Կամակերպությանը միացել են Ռիհաննան, Քեթի Փերին, Ակոնը, Զիգգի Մարլեյը, Playboy ամսգրի դեմք Շանթի Դինամիթը, ովքեր իրենց ծանրաբեռնված օրակարգում ժամանակ են գտել այս նախաձեռնության համար:

«Դիզայներններն ընդդեմ ՁԻԱՀ-ի» կազմակերպությունը համագործակցում է համաշխարհային մեծության նորաձևության տների հետ, ինչպիսին են H&M-ը, որը հաջորդ տարվանից կսկսի իրականացնել Հնդկաստանից վերադարձված ապրանքի մանրածախ վաճառք:

Նախաձեռնության մասնակից աստեղերը ցանկանում են բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ՁԻԱՀ-ի վերաբերյալ:

Նրանք նաև նախաձենում են իրականացնել անվտանգ սեռական վարքագիծ դրսևորելու տեղեկատվական դասընթաց Հնդկաստանում:

«Մեծ պատիվ է աշխատել այս կազմակերխության հետ: Ես միշտ ցանկացել եմ ինչ-որ դրական բան անել մարդկանց համար, և ես կարծում եմ, որ իրազեկվածության բաձրացումը հնարավորություն կտա փրկել շատ մարդկանց կյանքեր»,- ասել է Շանթի Դինամիթը` հավելելով, որ եթե ինքը կարողանա փրկել մեկ մարդու վարակվելուց, ապա շատ գոհ կլինի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում