Հայաստանը ՄԻԵԴ-ում Փերինչեքի գործով կողմ կարող է դառնալ, եթե Շվեյցարիան բողոքարկի վճիռը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դողու Փերինչեքի գործի առնչությամբ կարող է քայլ ձեռնարկել միայն այն ժամանակ, եթե Շվեյցարիայի կառավարությունը վճիռը բողոքարկի եւ եթե գործն անցնի դատարանի մեծ պալատի քննությանը: «Այդ ժամանակ Հայաստանը կարող է դիմել ՄԻԵԴ եւ դառնալ կողմ: Եթե Շվեյցարիայի կառավարությունը նման քայլի չգնա, հայկական կողմը որեւէ նախաձեռնությամբ չի կարող հանդես գալ, քանի որ Դողու Փերինչեքի հարցով Հայաստանը կողմ չի հանդիսանում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը` հավելելով, որ հայկական կողմը որեւէ միջոցառում նախաձեռնելու հնարավորությունը բաց է թողել:

«Դատարանի համացանցում տեղադրվում է, թե որ գործերին են ընթացք տրվել: Այդ պահին ցանկացած պետություն հնարավորություն ունի դիմելու եւ ընդգրկվելու գործում երրորդ կողմ: Մենք այդ պահը բաց ենք թողել»,- ասաց Գյուլումյանը:

Գյուլումյանը չհամաձայնեց այն մտքին, որ ՄԻեԴ-ում վճիռ կայացնելով առաջնորդվել են երկակի ստանդարտների սկզբունքով: Նա հիշեցրեց, որ վճիռը մեկ հոգի չէ ընդունում: «Գնահատականի խնդիր է: Դատավորներից ոմանք այդպես են գնահատել: Ցավալի է, որ Հոլոքոսթի դեպքում մոտեցումն այլ էր, բայց դա ընդամենը չորս դատավորի տեսակետ է, որից երկուսն էլ գրել էին, որ արդյունքի հետ համաձայն են, պատճառաբանության հետ` ոչ: Այսինքն` երկու դատավորի կարծիքի հիման վրա է որոշում կայացվել: Դժբախտաբար, սա միակ բացառությունը չէ եւ հաճախ են նման որոշումներ կայացվում»,- ասաց Գյուլումյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված քաղաքական գործիչ, Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հայցը: 2008 թվականին շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման, այնուհետ ազատազրկման որոշումը դատարանը փոխարինել էր վարչական տուգանքով: Եվրադատարանը Փերինչեքի հայցի բավարարումը հիմնավորել է նրանով, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում