ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը վարում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիչ առաջ մեկնարկեց Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնինիստը, որը վարում է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:«Արմենպրես»-իթղթակիցըտեղակատվություն կհաղորդի նիստի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ, հիմնադրվել է 1990թ.) հայաստանյան քաղաքական դաշտում գործող եզակի կազմակերպություններից է, որն ունի տասնամյակների գաղափարական եւ քաղաքական արմատներ: ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսության հիմք՝ ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը, իսկ 1967-1987թթ. ընդհատակում գործած Ազգային Միացյալ կուսակցության մի շարք ակտիվ անդամներ առ այսօր էլ շարունակում են իրենց ուրույն գործունեությունը ՀՀԿ շարքերում եւ ղեկավար կազմում: ՀՀԿ-ն գաղափարական-քաղաքական ժառանգորդն է «Ցեղակրոն Ուխտերի» եւ «Ազգային Միացյալ կուսակցության», որոնք հայության համար ճակատագրական օրերին Սփյուռքում եւ Հայրենիքում հանդիսացան հայրենատիրության եւ անկախության գաղափարների ջահակիրները: ՀՀԿ ծնունդն օրգանապես կապված է 1988թ. ազգային զարթոնքի, անկախության համար մղվող պայքարի եւ Արցախյան ազատամարտի հետ: Ազատամարտի սկզբում կազմավորված «Անկախության Բանակ» ռազմաքաղաքական միավորումը կազմակերպական հենք հանդիսացավ ՀՀԿ հիմնադրման եւ ձեւավորման համար: Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինը կուսակցության Գործադիր մարմինն է, որն ընտրվում է կուսակցության համագումարում` երկու տարի ժամկետով:

Կուսակցության գործադիր մարմնի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Կուսակցության նախագահի կամ գործադիր մարմնի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ կարող է հրավիրել արտահերթ նիստ: Նիստն օրինական է, եթե ներկա է գործադիր մարմնի անդամների առնվազն 2/3-ը:

Հայերեն English Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով