Arctic Monkeys-ը եւ One Direction-ը մրցանակներ են նվաճել BRIT Awards-ի ամենահեղինակավոր անվանակարգերում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական Arctic Monkeys ինդի-ռոք խումբը փետրվարի 19-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում նվաճել Է BRIT Awards-ի երաժշտական մրցանակը «լավագույն բրիտանական ալբոմ» ամենահեղինակավոր անվանակարգում: Պարգեւների հանձնման 34-րդ արարողությունը կայացել Է Լոնդոնի «O2» արենայում: Կոլեկտիվը նաեւ երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել Է «լավագույն բրիտանական խումբը»՝ առաջ անցնելով Bastile-ից, Rudimental-ից, Disclosure-ից եւ One Direction-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

One Direction խումբը, որի ձայնագրություններն ամբողջ աշխարհում տարածվել են ավելի քան 11,5 միլիոն տիրաժով, ինչպես եւ մեկ տարի առաջ, հաղթել Է «համաշխարհային ճանաչում» անվանակարգում: Բացի դրանից, կոլեկտիվը շահել Է «լավագույն բրիտանական տեսահոլովակ» կատեգորիայում՝ Story of My Life («Իմ կյանքի պատմությունը») երգի երաժշտական տեսագրության համար: Քվեարկությունը տեղի Է ունեցել արարողության ժամանակ՝ Twitter միկրոբլոգի օգտատերերի շրջանում:

Անգլիացի երգչուհի եւ կոմպոզիտոր Էլլի Գոլդինգը դափնեկիր Է դարձել «լավագույն բրիտանացի կատարող» կատեգորիայում: Լավագույն արտասահմանյան կատարող Է դարձել նորզելանդուհի Լորդը, որն արարողության ընթացքում Disclosure խմբի հետ կատարել Է Royal հանրահռչակ հիթը

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ