Շոու բիզնես

Deep Purple խմբի անդամները կնկարահանվեն սերիալում

2 րոպեի ընթերցում

Deep Purple խմբի անդամները կնկարահանվեն սերիալում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար Deep Purple ռոք-խմբի անդամները կնկարահանվեն իսրայելական սերիալոում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը վկայակոչելով The Hollywood reporter ամսագիրը, երաժիշտները «Ատլանտիկ» սերիալում կմարմնավորեն իրենց:

Ֆիլմը պատմում է Իսրայելում գործող ռոք-խմբի մասին: Մտացածին ռոք-խմբի անդամները Deep Purple-ի երկրպագուներն են եւ ֆիլմում համոզում են իրենց կուռքերին միասին հանդես գալ բեմում:

Արդեն հայտնի է, որ խմբի մենակատար Իեն Գիլանն ու բաս-կիթառահար Ռոջեր Գլովերը կհայտնվեն «Ատլանտիկ»-ի վերջին սերիայում: Երաժիշտների մասնակցությամբ դրվագների նկարահանումը տեղի կունենա փետրվարի 22-23-ին: Խումբը անակնկալ է կազմակերպել իր հրեա երկրպագուների համար, եւ հանգստյան օրերին Deep Purple-ըմենահամարեգ կտա Երուսաղեմում:

Deep Purple խոմբը ստեղծվել է 1968թ., Մեծ Բրիտանիայում: Նրանց վերջին ալբոմը «Now what»-ն է, որն ամբողջ աշխարհում վաճառվել է մի քանի միլիոն օրինակով: Խմբի անդամները բազմիցս եղել են Հայաստանում: 24-ամյա բրիտանացի Ջոն Դին Լոնդոնում 1989-ին նախաձեռնեց «Rock Aid Armenia» նախագիծը: Դրա շրջանակում ռոք-աստղերը ձայնագրեցին Deep Purple-ի Smoke On The Water երգը և օգնեցին թողարկել հատուկ սկավառակ, որի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվեց Հայաստանին: Գիլանի խոսքով՝ ինքն անձնական և հոգևոր կապ է ունեցել Հայաստանի հետ։ Խմբի նախաձեռնությամբ եւ ֆինանսական աջակցությամբ Գյումրիում բացվեց երաժշտական դպրոց: 2010թ. խումբը երկու անգամ համերգ է ունեցել Երեւանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում